Միացիր մեզ և Պայծառացրու քո օրը երաժշտական Հայաստանով
~Քո կյանքը քո կարման է~
Մեր առաքելությունն ու նպատակը
~System of an Up~ ներկայացնում է
Երաժշտությունն ու բառերը ստեղծվում են մեր սրտերի և հոգիների ուժով, որտեղ սերն է բնակվում՝ հուզելով մեր հանդիսատեսի սրտերն ու հոգիներն ամբողջ աշխարհում: Կապ Մեզ Հետ
Այս կայքը հնարավորություն է ընձեռում մեր բոլոր մեծ երգիչներին, երգահաններին և երաժիշտներին միանալու և ձևավորելու հսկայական ուժ, որը կփոխի կարիքավորների կյանքը Հայաստանում երաժշտության միջոցով: Մենք կօգտագործենք Երաժշտության Բուժիչ ուժը և մեր Երգերի վաճառքից ստացված շահույթի կեսը կդրամադրենք պատերազմից հետո անհայր մնացած երեխաներին և նրանց ընտանիքների: Մեր մասին
Հայկական մշակույթն ու երաժշտությունը գուցե այնքան էլ հայտնի չեն աշխարհում, բայց մենք շատ հարուստ ենք մեր արվեստով և մշակույթով: Հետևաբար, մեր նպատակն է աշխարհին ներկայացնել հայկական երաժշտության, արվեստի և կինոյի բոլոր ժանրերը, որպեսզի աշխարհն ավելի մեծ ուշադրություն դարձնի և գնահատի մեր երաժշտությունն ու արվեստը անգլերենով: Մեռ դիմաց բացված է հնարավորությունների մի աշխարհ՝ օգտակար լինելու մեր սիրելի Հայրենիքին, որ այժմ ամենաշատն ունի մեր սիրո կարիքը: reArmenia
Մեր 4 սկզբունքներն ու երազանքները
Մենք չենք խառնվում քաղաքականությանը կամ կրոնին։ Երաժշտությունը մեր ազատությունն է։ Մենք սովորում ենք պատմությունից և դասեր քաղում Քենեդի Գանդի, Մարտին Լյութեր Քինգ և Մայր Թերեզայի օրինկաներից, հետևելով նրանց 4 պարզ սկզբունքներին մեր նպատակներին և երազանքներին հասնելու համար:
1/ «Մեթոդ». ինչպես առաջարկել է Քենեդին Մենք, ժողովուրդը և արտիստները չպետք է հարցնենք կառավարությանը, թե ինչ կարող է այն անել մեզ համար, այլ մենք պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք մեր կառավարության համար և օգնենք մեր կարիքավոր ժողովրդին այս ծանր պահին: Մենք՝ հայ արվեստագետներս, համախմբվում ենք՝ անելու այն, ինչ անհրաժեշտ է մեր ազգի համար։
2/ «Երազանք». Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգը մենք պետք է ունենանք նոր «Երազանք», պատերազմից տուժած երեխաներին և սգավոր ընտանիքներին ազատելու հուսահատությունից և աղքատությունից:
3/ «Մոտեցում». Ինչպես ասել է Գանդին, մենք պետք է հասնենք մեր նպատակներին խաղաղ և ոչ բռնի ուղիներով։
4/ «Փոքրի քայլեր». Ինչպես Մայր Թերեզան է ասել, եթե մենք չենք կարող կերակրել բոլոր սովածներին և անօթևաններին միառժամանակ, ապա մենք կկերակրենք նրանց մեկ առ մեկ, ինչքան ժամանակ որ դա պահանջի։